01/06/2022 10:50
Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը 22,7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ)
Պետությունը 2021 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձրել 22,7 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին կազմել են 32,6 մլրդ դրամ՝ 83,8 տոկոսով կամ 14,9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
«Ընդ որում, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22,7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 70,4 տոկոսով կամ 9,4 մլրդ դրամով», - նշեց Ռուստամ Բադասյանը: