01/06/2022 14:01
Մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն. Գնել Սանոսյանն՝ ընդդիմությանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի կողմնորոշվել՝ ում մոտ ինչ հարցով գնա:
«Եկել են մեր շենք՝ ումից ինչ հարցնեն: Թող գան, քարտեզները փռենք, տեսնենք՝ որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, թող գան, աշխատենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սանոսյանն ընդդիմադիրներին, ովքեր օրեր առաջ գնացել էին Կառավարական 3-րդ մասնաշենք՝ հանդիպելու նախարարներին, սակայն այդպես էլ հանդիպումը չկայացավ:
Նա կարծում է, թե ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որոնք առնչվում են հենց այդ նախարարությանը:
«Մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն, հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ, կան համապատասխան գերատեսչություններ, որոնք շատ ակտիվ աշխատում են», - նշեց Սանոսյանը: