02/06/2022 19:00
«Kinder»-ը շարունակում է երեխաների օրը տոն դարձնել. հունիսմեկյան անակնկալներն ու նվերները (Տեսանյութ)
Հունիսի 1-ին երևանյան գունեղ միջոցառումների շարքում առանձնանում էր «Fresh Events»-ի կողմից կազմակերպված «Kids summer EXPO 2022» միջոցառումը։ Cityzen-ի և Play City-ի բացօթյա տարածքում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին 20-ից ավելի հայաստանյան լավագույն ընկերություններ՝ ներկայացնելու իրենց արտադրանքը։
Գեղեցիկ ու քաղցր տաղավարով, բարձր տրամադրությամբ երեխաների օրը տոն էր դարձնում սիրված «Kinder» ապրանքանիշը։
Aysor.am-ը տոնի շրջանակներում զրուցեց «Դերժավա» գրուպի «Ֆերրերո» բրենդի կոմերցիոն տնօրեն Արսեն Վանյանի հետ.
«Չեմ պատկերացնում՝ մեր իրականության մեջ լինի մի երեխա, որը չիմանա «Կինդեր»-ի մասին և չսիրի այն, քանի որ այն ոչ միայն սիրված է Հայաստանում, այլև համաշխարհային այն բրենդն է, որը համ և որակ համադրության մեջ գրեթե անփոխարինելի է»։
Խոսելով «Կինդեր» բրենդի հայաստանյան պատմության մասին, Արսեն Վանյանը նշեց, որ տասնյակ տարիներ է, ինչ այն Հայաստան է ներկրվում «Դերժավա» գրուպի կողմից, և հանդիսանում «Ֆերրերո» ընկերության մաս, որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը նույնպես «Դերժավա» գրուպն է։
Յուրաքանչյուր երկիր և տարածաշրջան առանձնանում է իր սպեցիֆիկայով և ապրանքատեսակների խմբաքանակներով, այդ իսկ պատճառով «Դերժավա» ընկերության կողմից Հայաստան են ներկրվում բրենդի հիմնական արտադրատեսակները, որոնցից շատերը չկան, օրինակ, եվրոպական մի շարք երկրներում և հակառակը։
Հավելենք նաև, որ անակնալները շարունակական էին, միջոցառման ընթացքում կազմակերված մրցույթի հաղթողին սպասվում էր մեծ նվեր տուփ, որի մեջ կարելի էր գտնել բրենդի բոլոր տեսակներն ու այլ անակնկալներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։