02/06/2022 18:40
Հայաստանում վաճառվող «Kinder» ձվիկները որակի որևէ խնդիր չունեն և չեն ունեցել. Հարցազրույց
Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանում «Կինդեր» ապրանքանիշի կոմերցիոն տնօրեն Արսեն Վանյանը ևս մեկ անգամ փաստեց, որ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից Հայաստան ներկրվող և իրացվող «Կինդեր» շոկոլադե ձվերը և այդ ապրանքանիշի այլ շոկոլադային արտադրանքներ, չեն արտադրվում այն եվրոպական գործարաններում, որի արտադրանքի մեջ հայտնաբերվել են խնդիրներ։
Ապրանքանիշը ներկրումը կատարում է Ռուսաստանի Դաշնությունից և տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Առաջին հերթին պետք է նշել, որ այդ լուրերը կապված են եղել Բելգիայի Առլոն քաղաքի գործարանում առկա արտադրաքանակի հետ, որը մեր կողմից ներմուծված արտադրատեսականու հետ բնավ կապ չունի, քանի որ մեր ներկրումները կատարվում են Ռուսաստանից։
Թեև մենք գիտենք, և վստահ ենք, որ մեր կողմից Հայաստան ներկրվող խմբաքանակներում որևէ խնդիր չկա, այնուամենայնիվ, լաբորատորիաներում ևս կատարվում է նմուշառում, որից հետո ստացված պատասխանը կրկին փաստում է՝ «Կինդեր» բրենդն Հայաստանում որևէ խնդիր չունի», - ասաց Արսեն Վանյանը։
Ընկերության կոմերցիոն տնօրենը խնդրեց և հորդորեց ծնողներին, որ մոռանան բոլոր վախերն ու տարածված շշուկները, քանի որ ինքը ևս՝ որպես ծնող, շարունակելու է երեխաներին տալ փոքրիների համար ամենացանկալի և ամենաուրախալի բրենդի շոկոլադները։
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ էր սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտնեց, որ ընկերությունը գտնվում է ամնիջական և մշտական կապի մեջ՝ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ՝ շոկալադն արտադրող գործընկերների հետ։
«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատելով ազգաբնակչության սննդային անվտանգության կարևորությունը, ևս շահագրգիռ էր փորձաքննության իրականացման հարցում. առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Ըստ ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքների, «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի ներկրած «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։
Ձորձաքննությունից հետո, տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։