02/06/2022 13:28
Համոզված ենք, որ հենց արցախահայության իրավունքներն ու անվտանգութունն են որոշելու Արցախի կարգավիճակը. Արմեն Գրիգորյան
Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի Արցախի կարգավիճակը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգութունն են որոշելու կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և, համոզված ենք, որ սա կարևոր ուղղությունն է։ Այդ ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու», - ասաց նա։