02/06/2022 13:01
Մենք կքննարկենք և հույս ունենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն․ ԱԽ քարտուղար
Մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակական աշխատանքներ ենք տանում Բրյուսելի հետ, և բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում Բրյուսելում քննարկված օրակարգին, մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունենում, կառավարութան նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակի լրացուցիչ հայտարարությանը։
«Հայկական կողմը, ինչ քննարկում է Բրյուսելում և այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել միայն այն մասին, ինչ մենք քննարկում ենք»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շարունակական սահմանային միջադեպերին՝ պաշտոնյան նկատեց՝ յուրաքանչյուր այդպիսի լարում, բնականաբար, բացասական է ազդում երկկողմ գործընթացների վրա։
«Եվ դա է նաև պատճառը եղել, որ մենք, դեռևս սահանազատան և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ, առաջարկում էինք, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։
Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մենք կքննարկենք և հույս ունենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասաց Արմեն Գրիգորյանը։