02/06/2022 16:19
«Քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ». Ռոմանոս Պետրոսյանը զերծ մնաց ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների ակցիաներին շատ մարդ չի գնում, դրանով ակնհայտ է, որ հանրությունն անմասն է գործընթացներին:
«Իսկ իրավական պետությունում, մասնավորապես, Հայաստանում, առանց ժողովրդի մասնակցության, առանց ժողովրդի կամքի իրացման որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում՝ ընդհուպ իշխանափոխություն, անհնար է։ Ես մեր գործընկերներին խորհուրդ կտամ վերադառնալ խորհրդարան», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը:
Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կզմում՝ ՊՎԾ ղեկավարն արձագանքեց.«Ես, իմ կարգավիճակով պայմանավորված, քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ ու այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակիորեն ներգործել բանակցային գործընթացի վրա, բնականաբար, կաշկանդված եմ ու չեմ կարող ինձ թույլ տալ»: