02/06/2022 15:01
Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպել է Փաշինյանի հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չի հերքում, որ Արցախի նախագահ Հարությունյանը Երևանում է և հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ, բայց խուսափում է մեկնաբանություններից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ժամանել է Հայաստան և խիստ գաղտնիության պայամններում, Կառավարության շենքում հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։
Հանդիպման առիթը, ըստ նույն աղբյուրների, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած մարդաշատ հանրահավաք էր, որտեղ արցախցիները «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով շրջել են ողջ քաղաքում, ինչպես նաև՝ Փաշինյանին խնդրահարույց են թվացել հանրահավաքի ընթացքում Արցախի պաշտպանության առնչությամբ հնչած ելույթներն ու կոչերը:
«Փաստինֆո»-ն տեղեկությունը փորձել է ճշտել Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանաեսյանից, որը հարցմանն ի պատասխան միայն նշել է՝ առանց մեկնաբանությունների։