02/06/2022 21:20
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ինքնակործանարար կլինի ԵՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը ինքնակործանարար կլինի ԵՄ-ի համար, նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«Պատահական չէ, որ Բրյուսելից մեկ ամսից ավելի ժամանակ պահանջվեց՝ ԵՄ անդամ երկրներին հարկադրելու՝ ցուցադրել «վճռական համերաշխություն»»,- նշված է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ում գտնում են, որ ռուսական նավթից մասնակի հրաժարումը, ՌԴ առևտրային նավերի ապահովագրության արգելքը կհանգեցնեն գնաճի, կապակայունացվեն էներգետիկ շուկաներն ու կխախտվեն լոգիստիկ շղթաները, խնդիրներ կլինեն նաև գյուղմթերքի մատակարարման հարցում։ Նման գործողությունները, ըստ գերատեսչության հայտարարության, կխաթարեն եվրոպական տնտեսությունն ու էներգետիկ անվտանգությունը, կարագացնեն պարենային ճգնաժամը։
«ԵՄ-ի անօրինական գործողություններով պայմանավորված համաշխարհային պարենային և էներգետիկ խնդիրների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը և Վաշինգտոնում նրա քաղաքական հովանավորները»,- նշված է հայտարարությունում։