03/06/2022 20:30
Մանանեխի ամբողջական և թարմ տերևներ. օգտակար հատկություններն ու դրական ազդեցությունն առողջության վրա
Կծու, խրթխրթան մանանեխի տերևները իսկապես ամենասնուցող կանաչ տերևավոր բանջարեղեններից են: Այս կանաչեղենը պարունակում է ավելի շատ վիտամին A, կարոտին, վիտամին K, ֆլավոնոիդներ և հակաօքսիդանտներ, քան օգտագործվող այլ մրգերի և բանջարեղենի մեծ մասը: Մանանեխի թարմ տերևները ունեն մուգ կանաչ գույն և լայն, հարթ տերևներ՝ ատամնավոր, կամ խճճված եզրերով՝ կախված տեսակից:
Բացի մանանեխի տերևներից, խոհարարության մեջ որպես համեմունք ներկայումս օգտագործվում են նաև մանանեխի սերմերը։
Եթե անգամ կատարյալ առողջություն ունեք, մանանեխի օգտակար հատկությունները կստիպեն ձեր սննդակարգում ներառել այս բաղադրիչը։ Փաստն այն է, որ մանանեխը, ինչպես սպանախը, ֆիտոնուտրիենտների ամենահարուստ շտեմարանն է, որը վճռորոշ դեր է խաղում ընդհանուր առողջության ամրապնդման և բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործում:
Մանանեխի թարմ տերևները շատ կենսական հակաօքսիդանտների և հանքանյութերի հիանալի աղբյուր են, ինչպիսիք են վիտամին C-ն, վիտամին A-ն, վիտամին E-ն, կարոտինը, կալցիումը, երկաթը, մագնեզիումը, կալիումը, ցինկը, սելենը և մանգանը: Այս ամենը դարձնում է մանանեխի տերևները անգնահատելի մթերք՝ իմունիտետը ամրապնդման համար։
Մանանեխը, ինչպես, գրեթե, բոլոր կանաչեղենը, շատ ցածր կալորիականություն ունի (100 գրամ թարմ տերևի դիմաց ընդամենը 26 կկալ) և ճարպ. այդ իսկ պատճառով նիհարել ցանկացողները ևս, կարող են օգտագործել այս բաղադրիչն իրենց ռացիոնում: Միևնույն ժամանակ, մանանեխի տերևները շատ հարուստ են բջջանյութով, որը խորհուրդ է տրվում արյան մեջ խոլեստերինի վերահսկման եւ քաշի կորստի համար։ Բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ մանանեխի տերևներն օգնում են զգալիորեն նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի քանակը, ինչը շատ կարևոր է նաև դիաբետիկների մեծ մասի համար:
Մանանեխի տերևներում պարունակվող մանրաթելը լավ միջոց է նաև թութքից, փորկապությունից և հաստ աղիքի քաղցկեղից պաշտպանվելու համար։ Մանանեխի բաղադրությունում պարունակվող K1 վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկորների և հոդերի ամրացման գործում, ինչը հատկապես կարևոր է տարեց մարդկանց համար։
Մանանեխի օգտագործումը խորհուրդ է տրվում հղի կանանց շրջանում, քանի որ թարմ տերևները ֆոլաթթվի կարևոր աղբյուր են։ Ջրում լուծվող այս վիտամինը առանցքային է ԴՆԹ-ի սինթեզում: Հետևաբար, մանանեխի տերևների կանոնավոր օգտագործումը կարող է կանխել երեխայի նյարդային արատները:
Մանանեխը չի անտեսում նաև տղամարդկանց. այն հակաօքսիդանտ ֆլավոնոիդների հարուստ աղբյուր է, որոնք շագանակագեղձի և ձվարանների քաղցկեղի կանխարգելման կարևորագույն միջոցներն են։
Սովորական սննդակարգում մանանեխի ներառումը օգնում է կանխել արթրիտը, օստեոպորոզը, անեմիան, սրտանոթային հիվանդությունները և նույնիսկ բրոնխային ասթման:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։