03/06/2022 20:00
Ի՞նչ հիվանդությունների կարող են հանգեցնել չբուժված ատամները
Սխալ կծվածքը կարող է պարանոցի հետին մկանների սպազմի պատճառ դառնալ, ինչի արդյունքում մկանները պակաս շարժուն և ճկուն կդառնան։ Դա իր հերին կազդի դիմային մկանների, միմիկայի և ժպիտի վրա։
Բացի այդ՝ սխալ կծվածքի հետևանքով կարող են ցավեր առաջանալ պարանոցում, ուսերում, գոտկատեղում, կոնքազդրային, ծնկային, սրունքաթաթային անոթներում, կարող է անգամ սկոլիոզ զարգանալ։
Ատամների հետ կապված խնդիրները կարող են նաև գլխացավերի պատճառ դառնալ։ Եթե երկար ժամանակ գլխացավեր եք ունենում, անպայման բուժզննում անցեք, ադ թվում՝ ատամնաբույժի մոտ։
Միգրենը ևս հաճախ կարող է կապված լինել բերանի խոռոչում առկա բորբոքային պրոցեսների հետ, մանավանդ՝ կարիեսի։ Իսկ ահա կարիեսի պատճառով կարող է նաև հայմորիտ սկսել։
Եթե արհամարհեք վերևի ատամների ցավը, ապա հենց այս դեպքում կարող եք հայմորիտ «վաստակել», որովհետև վերևի ատամների արմատները շատ մոտ են հայմորյան խոռոչներին, և ատամնացավին ուշադրություն չդարձնելու դեպքում կարող է բորբոքային պրոցես սկսվել։
Այս ամենից բացի՝ հիվանդ ատամները կարող են նաև անգինայի պատճառ դառնալ։ Կարիեսը կարող է կոկորդում բարդացումների պատճառ հանդիսանալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։