03/06/2022 19:40
Ինչպե՞ս ընտրել որակյալ մանանեխ
Շատերը կարծում են, որ լյարդի և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ մանանեխ օգտագործել չի կարելի։
Նախկինում հենց այդպես էլ եղել է, սակայն այժմ ընկալումները փոխվել են։ Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանանեխը, ծովաբողկը (хрен) և պղպեղը մարսողական համակարգի վրա բացասական ազդեցություն չունեն, և դրանք արգելելու կարիք պարզապես չկա։
Իհարկե, եթե միանգամից մեծ քանակությամբ մանանեխ կամ պղպեղ ուտեք, ստամոքսի լորձաթաղանթը կգրգռվի կամ նույնիսկ սուր գաստրիտ կզարգանա։ Սակայն այդ ամենը շատ արագ կանցնի՝ չվեածվելով ոչ քրոնիկ գաստրիտի, ոչ էլ խոցային հիվանդության։
Հատկանշական է, որ մանանեխն ունի հակաքաղցկեղային բաղադրատարրեր։ Դրանց արդյունավետությունն ապացուցված է։ Այդ տարրերը նաև ուժեղ հակաօքսիդանտ հատկություններով են օժտված և հակամանէային ադեցություն են գործում։
Ինչ վերաբերում է որակյալ մանանեխի ընտրությանը, ապա պետք է հիշել, որ որակյալ մանանեխը պատրաստում են բույսի սերմերից, այլ ոչ՝ մնացորդային փոշուց։ Սերմերից պատրաստված մանանեխի մեջ սեփական հյութ կա, և կարիք չկա համեմունքին բուսայուղ ավելացնել։
Այսպիսով, որակյալ մանանեխի մեջ միշտ մանանեխի սերմեր կան։ Լավ մանանեխը հաճելի կծվություն և համ ունի, և բոլորովին պարտադիր չէ, որ բերանն այրի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։