03/06/2022 18:47
Պայքարելու ենք մինչև հաղթանակ․ հանուն Հայաստանի և Արցախի պայքարում պարտվելու իրավունք չունենք․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ, պայքարելու ենք բոլորս միասին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց՝ ապրիլի 17-ին ինքը դուրս եկավ պայքարի, շարժումն օրեցօր սկսեց մեծանալ, թափ առնել, իսկ մայիսի 1-ից բոլորը միավորվեցին՝ հանուն Հայաստանի և Արցախի։ Ժողովուրդն էլ դրսում է և իր վճռկան խոսքն է ասում։
«Մենք արդեն ասել ենք, որ պայքարն ապակենտրոն, ցանցային պայքար է, չունի կուսակցական դրոշներ։ Այո, սա քաղաքական պայքար է, բայց մենք ասել ենք, որ այս պայքարում առաջնորդներ չկան։ Այս պայքարը հանուն հայրենիքի է, հանուն Հայաստանի լինելու, Արցախի լինելու, և մենք այստեղ պարտվելու իրավունք չունենք»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։