03/06/2022 18:16
Շարունակելու ենք մնալ կառավարության շենքի մոտ․ Արթուր Վանեցյան
Կառավարության շենքը շրջափակված է, շարունակում ենք մեր ակցիան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը՝ ոստիկանությունը, կառավարության շենքից դուրս եկող աշխատակիցների մուտքը բացելու համար, կարող է ցույցը ցրել, Արթուր Վանեցյանն արձագանքեց․
«Մենք իրականացնում ենք խաղաղ անհնազանդության ակցիա։ Այս խաղաղ անհնազանդության ակցիան քաղաքացու իրավունքների մեջ է մտնում, և ոչ մեկն իրավունք չունի խոչընդոտելու խաղաղ ակցիաների անցկացմանը։ Ոստիկանությունը, հակառակը, պետք է ապահովի ակցիայի մասնակիցների անվտանգությունը։ Կարծում եմ՝ ոստիկանությունն այնքան խոհեմ կգտնվի, որ չգնա նման քայլի։
Բողոքի ակցիան իրականացվում է և իրականացվելու է»։