03/06/2022 16:28
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների համար 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի խելքի գան. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը, Ֆրանսիայի հրապարակում, ԱԺ արտահերթ նիստի չկայանալուց հետո, հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան և գան խորհրդարան, որ տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե այս պահին ընդդամադիր պատգամավորները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարճ հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք՝ ընդդիմության նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չէի մասնակցում նիստին, քվորում չապահովվեց: