03/06/2022 13:00
Ադրբեջանի և Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչները կհանդիպեն Ստրասբուրգում. Ֆրանսիայի դեսպան
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին մասնակցելու նպատակով ադրբեջանցի և հայ երիտասարդների ներկայացուցիչների հանդիպումը։
«Ադրբեջանի երիտասարդության տասը ներկայացուցիչներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը մասնակցությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպմանը»,- ասել է դեսպանը։