Քաղաքական ուժերի խնդիրն է ցույց տալ այն մեխանիզմները, որոնց գործադրման միջոցով Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում. «Արդար Հայաստան»

03/06/2022 11:46

Քաղաքական ուժերի խնդիրն է ցույց տալ այն մեխանիզմները, որոնց գործադրման միջոցով Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում. «Արդար Հայաստան»


«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական ընդդիմության «ջրբաժանի» և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հայտարարությա տեքստում նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդությունը և անընդունելի համարելով խորհրդարանական ընդդիմության կողմից քաղաքական ուժերի միջև «Ջրբաժան» ստեղծելու որևէ դրսևորում, միաժամանակ կարևորելով քննարկվող հարցերը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է.

1. Այլևս երբեք չպետք է թույլ տալ որևէ քաղաքական ուժի, խմբակի կամ անհատի շահարկել Արցախի հարցը և այն դարձնել պատրվակ՝ Հայաստանում իշխանությունը զավթելու համար։

2. ժողովուրդն ընտրությունների միջոցով պետք է որոշի, թե՞ որ քաղաքական ուժը պետք է ստանձնի հաջորդ իշխանությունը։

3. Հայաստանը մշտապես աջակցել և պետք է աջակցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

4. Մենք իսկապես չենք պատկերացնում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց դա չի նշանակում, որ այդ սպառնալիքը գոյություն չունի: Զուտ հայտարարությամբ այդ փաստի ամրագրումը չի նվազեցնում այդ սպառնալիքը, հետևաբար՝ քաղաքական ուժերի խնդիրը ոչ թե հայտարարելն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ցույց տալ այն մեխանիզմներն ու միջոցները, որոնց գործադրման միջոցով Արցախն իսկապես չի լինի Ադրբեջանի կազմում:

5. Թե՛ գործող իշխանությունները, և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտակցում են, որ հանդիսանում են ստեղծված կրիտիկական իրավիճակի, արցախյան աղետի հիմնադիրներն ու ընթացքն ապահովողները, ուստի համապարտ պատասխանատվություն են կրում՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտին հասցնելու համար:

6. Որպեսզի դուրս գանք այս ծանր իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ որպես խորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ որպես քաղաքական գործընթացի մասնակից, պարտավոր են տալ հետևյալ հարցերի պատասխանները.

-Ո՞րն է եղել Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական առիթն ու պատճառը:

-Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ առանց տարածքներ զիջելու կանխել Ադրբեջանի կողմից երբևէ սանձազերծված որևէ պատերազմ։

-Արդյո՞ք 2016թ. և 2020թթ. պատերազմների միջև առկա է որևէ փոխկապակցվածություն, կամ արդյո՞ք երկու պատերազմների սանձազերծման պատճառները նույնն են, թե՞ ոչ։

-Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակազմ կգործեր Հայաստանում, արդյո՞ք Հայաստանը կարող էր առնվազն չպարտվել 2020թ. աղետալի պատերազմում, եթե Ադրբեջանին բացահայտ կերպով աջակցում էին Թուրքիան, Պակիստանը և այլ պետություններ, իսկ Հայաստանը մնացել էր միայնակ։

-Հօգուտ Ադրբեջանի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում, Հայաստանը որքա՞ն ժամանակ կարող էր դիմադրել Ադրբեջանին, այնուհետև անցներ հակահարձակման՝ վերականգնելով 1994թ. զինադադարով հաստատված սահմանագիծը: Իսկ հնարավոր վերականգնելուց հետո արդյո՞ք Արցախի հարցը կլուծվեր՝ հօգուտ մեզ, թե՞ ոչ:

-1994թ. հաստատված ստատուս քվոն արդյո՞ք շահեկան էր Արցախի ու Հայաստանի համար, մանավանդ այն պայմաններում, երբ աշխարհում խաղի կանոնները փոխվել էին՝ դերակատարների ազդեցության փոփոխմանը զուգահեռ:

-Արդյո՞ք Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարո՞ղ էին թույլ չտալ պատերազմի բռնկում, եթե այո, ապա ինչու՞ թույլ տվեցին։

-Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշված ձևաչափով և առկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում այսօր ունակ են լուծել Արցախի հակամարտությունը, թե՞ ոչ։

-Արդյո՞ք Ռուսաստանն իրականում ցանկանում է լուծել Արցախի հակամարտությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։

-Եթե պաշտոնական Արցախը հայտարարում է, որ ներկա հանգրվանում անհնարին է համարում Հայաստանի հետ միավորվելն ու անկախության ճանաչումը, միաժամանակ հնարավոր է համարում ուղղահայաց հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա այս առումով ի՞նչ ասելիք կամ անելիք ունի Հայաստանը:

-Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, թե՞ ժամանակ է ձգում, կամ, այլ կերպ ասած, իրականում ի՞նչ է Ադրբեջանի ուզածը:

-Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որտե՞ղ են համադրվում ու հակադրվում Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը: Իսկ այդ շահերի համադրման կամ հակադրման ընթացքում ի՞նչ հավանական ռիսկեր ու վտանգներ կան Հայաստանի կամ Արցախի համար:

-Իսկապե՞ս Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ռուսաստանի դիրքորոշումն այս պահին այն է, որ Արցախի կարգավիճակը պետք է թողնել ապագային։

-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն արդյո՞ք ներառում է Արցախի կարգավիճակի հստակեցում, թե՞ ոչ։

-Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով ի՞նչ նկատի ունեն։

-Արդյո՞ք նշված պետությունները երբևէ կճանաչեն Արցախի անկախությունը, եթե այո, ապա ի՞նչն էր խանգարում նրանց դա անել նախորդ 28 տարիներին։

-Ներկա հանգրվանում օբյեկտիվորեն Հայաստանն ունի՞ որևէ կարողություն՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ օրակարգ ձևավորելու և առաջ մղելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ
Վերը նշված հարցերի պատասխանները օբյեկտիվորեն ստանալուց հետո, վստահ ենք, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը կարող է իսկապես գործակցել ու հանդես գալ միասին՝հանուն Հայաստանի Հանրապետության:

Այս իրավիճակում «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է ընդունել որակապես նոր ռազմավարություն՝ հիմնված տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունների վրա։

Հայաստանի համար իսկապես խնդիր է դիվանագիտական ու քաղաքական միջոցների գործադրման, միջազգային հանրության ուժերի ներգրավման միջոցով թույլ չտալ, որ Արդբեջանը հեռանա խաղաղ կարգավորման գործընթացից։
Հայաստանը պետք է հստակ ներկայացնի իր օրակարգը՝ առաջ քաշելով հետևյալ հարցերը.

1. Ադրբեջանն անհապաղ վերադարձնում է իր մոտ պատանդ պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

2. Եթե իսկապես կողմերը գնում են խաղաղության պայմանագրի կնքման, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը հետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածից, այլև ամբողջությամբ ապառազմականացվում է հայ-ադրբեջանական սահմանը, այսինքն՝ զինված ստորաբաժանումները հետ են քաշվում, նրանց փոխարինում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ սահմանափակ զենքի առկայությամբ:

3. Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են չհարձակման, դիվերսիաների չիրականացման, ահաբեկչական գործողությունների չիրականացման մասին համաձայնություն:

4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների բնականոն գործունեության համար ստեղծվում է համապատասխան իրավական կառուցակարգեր:

5. Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ:

6. Հայաստանը բացառում է որևէ պարագայում ՀՀ տարածքում որևէ «Սուվերեն» միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

7. Հայաստանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի դրույթների բովանդակային իրագործմանը հնավավորինս սեղմ ժամկետում:

9. Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ունեցած վերապահումներին, Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են, որպեսզի հնարավորինս կարճ ժամետում վերականգնվի խմբի բնականոն գործունեությունը, իսկ վերջինս պարտավորվում է ձեռնարկել գործուն միջոցներ հնարավորինս սեղմ ժամկետում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրատեսական ու ողջամիտ առաջարկություն ներկայացնել կողմերին՝ հաշվի առնելով հարցի կարգավորման բոլոր պարամետրերը և միջազգային իրավունքի հայտնի բոլոր սկզբունքները:

10. Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ այսպես կոչված «Անկլավները», որևէ սակարկման ենթակա չէ:

11. Եթե Ադրբեջանը հրաժարվում է քննարկել ու իրագործել նշված օրակարգը, նշանակում է, որ նրա նպատակը ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատումն է և հարցի վերջնական կարգավորումը, այլ հետապնդում է ռազմական ճանապարհով սեփական հավակնությունները իրագործելու նպատակ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը Այսօր, 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը Այսօր, 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը Այսօր, 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը Այսօր, 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին Այսօր, 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ Այսօր, 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ Այսօր, 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան Այսօր, 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am Այսօր, 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան Այսօր, 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ Այսօր, 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել Այսօր, 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում Այսօր, 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել Այսօր, 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը Այսօր, 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում Այսօր, 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Այսօր, 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին Այսօր, 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան Այսօր, 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը Այսօր, 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել Այսօր, 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան Այսօր, 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար Այսօր, 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը Այսօր, 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Այսօր, 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել Այսօր, 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի Այսօր, 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ Այսօր, 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք Այսօր, 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ Այսօր, 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) Այսօր, 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց Այսօր, 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է Այսօր, 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել Այսօր, 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին Այսօր, 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ Այսօր, 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) Այսօր, 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ Այսօր, 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան Այսօր, 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան Այսօր, 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ Այսօր, 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել Այսօր, 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով Այսօր, 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում Այսօր, 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ Այսօր, 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում Այսօր, 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան Այսօր, 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են Այսօր, 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել Այսօր, 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին Այսօր, 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել Այսօր, 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին Այսօր, 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան Այսօր, 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր Այսօր, 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան Այսօր, 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ Այսօր, 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան Այսօր, 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան Այսօր, 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան Այսօր, 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան Այսօր, 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից Այսօր, 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան Այսօր, 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Այսօր, 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում Այսօր, 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին Այսօր, 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ Այսօր, 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան Այսօր, 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան Այսօր, 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց Այսօր, 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան Այսօր, 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց Այսօր, 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան Այսօր, 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա Այսօր, 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Այսօր, 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով Այսօր, 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն Այսօր, 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական Այսօր, 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) Այսօր, 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան Այսօր, 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում