04/06/2022 19:00
Տիպ մեկ շաքարային դիաբետ. Ախտանշանները, բուժումը
Շաքարային դիաբետը հիվանդությունների խումբ է. ընդհանուր ցուցիչը արյան մեջ շաքարի բարձր մակարդակն է՝ հիպերգլիկեմիան։ Ախտորոշումը մեկ հետազոտությամբ է՝ որոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Եթե ցուցանիշը 11-ից բարձր է՝ շաքարային դիաբետ է, 10-ից չի բարձրանում՝ տոլերանտության խաթարում է՝ նախադիաբետ։
Տիպ մեկ շաքարային դիաբետի դեպքում քայքայվում են ինսուլին արտադրող բջիջները. կա ինսուլինի բացարձակ անբավարարություն։ Երկրորդ տիպի դիաբետի դեպքում ինսուլինի արտադրությունը որոշակիորեն կա, բայց խաթարվում է դրա ազդեցությունը հյուսվածքներին, ինսուլինի հանդեպ կայունություն է առաջանում. մեծ գործոն է ժառանգական նախատրամադրվածությունը։
Երկրորդ տիպի շաքարային դիաբետն առավել բնորոշ է մեծահասակներին։ Առաջին տիպ շաքարային դիաբետը մանկական, դեռահասային դիաբետ է (աուտոիմուն հիվանդություն է): Կյանքի ընթացքում գենետիկական դեֆեկտը որևէ գործոնի ազդեցությամբ կարող է նպաստել դիաբետի առաջացմանը, հիմնականում ի հայտ է գալիս դեռահասունության շրջանում։ Առաջին տիպը կանխարգելել հնարավոր չէ։
Ախտանիշները՝
• մեծանում է ջուր խմելու պահանջը
• առատ միզարտադրությունը,
• քաշի նվազումը (օրգանիզմը սկսում է արտադրել կոնտրինսուլյար հորմոններ, որ նպաստում են ճարպի այրմանը)։
• մաշկի չորություն,
• բերանի չորություն,
• ծարավի զգացում,
• թուլությունԱռաջին նշաններցի է նաև գիշերային անմիզապահություն առաջացումը։
Բուժում՝
Ինսուլինաթերապիա. կարևոր է հսկողությունը, շաքարի կտրուկ իջեցման դեպքում երեխան կարող է հայտնվել կյանքին սպառնացող հիպոգլիկեմիկ կոմայի մեջ։ Հիպոգլեմիայից խուսափելու համար կարևոր է ինսուլինի ամեն ներարկումից առաջ չափել գլյուկոզան։
Հիվանդության ոչ ճիշտ հսկողության դեպքում երկար տարիների դեկոմպենսացիայի հետևանքով կարող են առաջանալ տարբեր բարդություններ՝ միկրո-մակրոանգոեպատիաներ, ակնահատակի ախտահարում, նեյրոպատիաներ, նոֆրոպատիա՝ երիկամի ախտահարում, հիվանդությւոնն ուղեկցվում է նաև զարկերակային բարձր ճնշմամբ, անոթների ախտահարումով։
Դիաբետը դատավճիռ չէ, կարևոր է հսկողությունը, կարգապահությունը։ 7-8 տարեկանից սկսած դիաբետ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել վարել հիվանդությունը՝ ծնողների բացակայության պայմաններում ինքնուրույն կազմակերպելու առօրյան։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։