04/06/2022 16:34
Ստեփանակերտում շարունակվում է բնակելի նոր թաղամասի շինարարությունը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ։
6-րդ հարկի սյունների կառուցմանը զուգահեռ նաև կատարվում են ցածր հարկերի պատերի շարման, պատուհանների տեղադրման և ներքին հարդարման աշխատանքներ։