04/06/2022 18:26
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ երեք հաջող մոտեցում է ունեցել՝ 208 կգ, 211 կգ և 214 կգ:
Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում: Առաջին տեղում երկամարտի 392 կգ արդյունքով Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովն է: