04/06/2022 10:29
Վահան Քերոբյանն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: