07/06/2022 18:10
Կաթ. խմե՞լ, թե չխմել
Կաթը մեր առօրյայի կարևորագույն մթերքներից է, որի մասին, թվում է, ամեն ինչ հայտնի է։ Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք տանել չեն կարողանում այս ըմպելիքը, մյուսներն էլ չարաշահում են այն։ Ի՞նչ պետք է իմանալ կաթնամթերքի օգտագործման մասին։
Կաթն ավանդաբար համարվում է դյուրամարս և բարձր սննդարարությամբ մթերք։ Հենց կաթի հետ է մարդը ծանոթանում կյանքի առաջին ժամերին՝ սկզբում մայրական կամ կաթնախառնուրդի տեսքով, իսկ հետո արդեն կովի, այծի և այլն։
Կաթը հեշտ յուրացվող սպիտակուցի հիանալի աղբյուր է։
Մեկ բաժակ կաթի մեջ շուրջ 7 գրամ սպիտակուց կա։ Բացի այդ՝ այս ըմպելիքը հարուստ է վիտամիններով և օգտակար միկրոէլեմենտներով՝ կալցիումով, կալիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, K2վիտամինով, որը պատասխանատու է ոսկորների ամրության համար և կանխում է օստեոպորոզը։
Նման պաթոլոգիայի զարգացման ռիսկի դեպքում խորհուրդ է տրվում օրական 1-2 բաժակ կաթ խմել։
Կաթը և ցածր կալորիականությամբ կաթնամթերքը նաև նվազեցնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, օգնում են նիհարել, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն է ուեննում սրտի, հենաշարժողական համակարգի և անոթների վրա։
Այս ամենով հանդերձ՝ չպետք է մոռանալ, որ Երկրագնդի վրա յուրաքանչյուր 4-րդ մարդու օրգանիզմ կաթ չի ընդունում։ Որոշ անձինք առհասարակ իրենց ճաշացանկից պետք է բացառեն այս մթերքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։