07/06/2022 10:18
Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար. Աբրահամյան
Երկրորդ՝ իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության բերելով, կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք եղան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը, ըստ այս իշխանության, չէր լինի, եթե նա լիներ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։
Երրորդ՝ Գլխավոր շտաբում և Պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար իմաստ չկա ԳՇ պետին ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։
«Հարցին, թե ինչո՞ւ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, Պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է՝ «շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորություններ, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրը ինչի մեջ է»։
Եթե ամենը նորմալ է, ապա ինչո՞ւ Պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին։ Միգուցե դա էլ փոխեք։ Գրեք, որ իմաստ չկա որևէ մեկին նախարար նշանակել ու դրեք պաշտոնակատար, մեկ է, ըստ ձեր տրամաբանության, որևէ տարբերություն չկա։Բոլոր այն զինվորականները, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել կամ բանակից հանել են, պայմանագրերը չեն երկարաձգել կամ պարզապես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենց կամքով դուրս գան։ Դեռ չեմ խոսում այն զինվորականների մասին, ովքեր իրենց պատվից ցածր են համարում այս իշխանության հետ առնչվել և նրանց ենթակայությամբ պաշտոն զբաղեցնել։
Երկրում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցրել ԳՇ պետի պաշտոնը կամ նշանակվելուց կարճ ժամանակ անց համապատասխանել դրան, սակայն նրանք այս պահին ԶՈՒ շարքերում չեն», - գրել է Աբրահամյանը։