07/06/2022 14:00
Դոլարի գինն ընկել է՝ հասնելով 423 դրամի
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 423 դրամ է, վաճառքինը՝ 433 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 438 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.13 դրամ է, վաճառքինը՝ 7.13։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.50 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 448 դրամով, վաճառվում՝ 464 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 475 դրամ է։