08/06/2022 19:00
Առիթմիա. պատճառները, ախտանիշները, բուժումը
Սրտի կծկումների հաճախականությունը րոպեում՝ 60-ից 100 զարկ է. եթե խախտվում է այդ ռիթմը, կարող է առաջանալ առիթմիա (սրտի ռիթմի խանգարում)։
Ընդունված է տարանջատել առիթմիայի երկու մեծ խումբ՝ հաճախասրտություն կամ տախիկարդիա և դանդաղասրտություն՝ ռադիկարդիա
Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում արագասրտությունը կամ քնած ժամանակ դանդաղասրտությունն առիթմիա չեն։ Վտանգավոր են պաթոլոգիկ առիթմիաները՝ հատկապես 200-ից ավել զարկերը մեկ րոպեում կամ անկանոն շողացող առիթմիաները, որ կարող են հանկարծամահության պատճառ դառնալ։
Ախտանշանները՝
• Սրտի արագ աշխատանքի զգացում, անկանոն աշխատանքի զգացում
• Գլխապտույտ
• Շնչարգելություն
• Գիտակցության կորուստ
Առանձնացվում է բնածին և ձեռքբերովի առիթմիա
Բնածինների դեպքում հիմնականում գործոն է ժառանգականությունը։ Ձեռքբերովի առիթմիաները հետևանք են սրտի կծկողականության վատթարացման, սրտի կառուցվածքային խանգարումների։
Նպաստող գործոնները՝
• ծխախոտ
• ալկոհոլ
• գերհոգնածություն
• սթրես
• ժառանգական նախատրամադրվածություն
• զարկերակային հիպերտենզիա
• սրտի իշեմիկ հիվանդություն
• կարդիոմիոպաթիաներ
• շաքարային դիաբետ
Արտասրտային պատճառներ՝
• վահանձև գեղձի դիսֆունկցիա
• աղիների գործունեության վատթարացում
• տոքսիկ նյութերի կիրառություն
Ախտորոշումը՝ ինվազիվ և ոչ ինվազիվ
• Էլեկտրասրտագրություն, տեղեկացնում է սրտի ռիթմի, կծկումների հաճախականության, կառուցվածքային խնդիրների մասին
• Էխոկարդիոգրաֆիա. պարզում է սրտի անատոմիական վիճակը
• 24 ժամյա ռիթմի մոնիթորինգ՝ 1 օրից մինչև 7 օր տևողության
• Էլեկտրոնային հավելվածների միջոցով սրտի ռիթմի գրանցումներ
• էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտութուն (ինվազիվ)
Բուժումը
Եթե խնդիրը հազվադեպ է ի հայտ գալիս, կիրառվում է «դեղահաբը գրպանում» մեթոդը։
Եթե դեղորայքային բուժումն արդյունավետ չէ, ապա կիրառվում են ռադիոհաճախային աբլացիաներ՝ ներսրտային ճանապարհով այրվում է առիթմոգեն օջախը։ Բուժման տարբերակ է նաև իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի տեղադրումները, սրտի փորոքների կծկումների վերասինքրոնիզացնող սարքերը։
Ռիթմի խանգարումները կարող են խիստ վտանգավոր լինել՝ նույնիսկ մահացու։ Չի կարելի անտեսել անգամ մեկանգամյա ուշագնացությունը, որ կարող է առիթմիայի պատճառով լինել և հանգեցնել հանկարծամահության։
Կանխարգելման համար օգտակար են առողջ ապրելակերպը, առողջարար սննդակարգը, ֆիզիկական բավարար ակտիվությունը, ալկոհոլի, ծխախոտի բացառումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։