08/06/2022 19:20
Ծնեբեկ. օգտակար հատկանիշները, հակացուցումները
Ծնեբեկը հարուստ է միկրոտարրերով, հակաօքսիդանտներով, կալիումով, կալցիումով, ինուլինով, А և B խմբի վիտամիններով։
Պարունակում է՝
• Կալիում
• Կալցիում
• Մագնեզիում
• Ցինկ
• Երկաթ
• Ֆոսֆոր
• Նատրիում
• Ֆոլիկաթթու
Խթանում է երիկամների, աղիների աշխատանքը, օգտակար է երիկամային հիվանդությունների, աղիների գալարակծկանքի, փորկապության դեպքում։ Ոչ բարձր կալորիականության շնորհիվ դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։
Օգտակար է նաև արյունաստեղծման համար, խթանում է կարմիի բջիջների ստեղծումը, օգտակար է սակավարյունության դեպքում։
Բանջարեղենը դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի, անոթների համար՝ հատկապես բարձր ճնշման դեպքում։ Մաքրում է օրգանիզմը թույներից, շլակներից, օրգանիզմին հաղորդում է էներգիա։
Օգտակար է հղիներին՝ պաշտպանում է ավիտամինոզից(վիտամինային անբավարարություն), նպաստում պտղի զարգացմանը։
Հակացուցված է գաստրիտի, խոցի դեպքում։ Կարող է առաջացնել նաև ալերգիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։