08/06/2022 19:50
Սննդային թունավորում. երբ դիմել բժշկի, ինչպես կանխարգելել
Սննդային թունավորումը տոքսիններով ախտահարված սննդի օգտագործան հետևանքով առաջացած վիճակ է։ Աղիքային ինֆեկցիայի դեպքում հարուցիչն անցնում է ստամոքսաաղիքային համակարգ՝ բազմանալով առաջացնում է աղիների բորբոքում, իսկ սննդային թունավորման դեպքում թունավորում առաջանում է ստաֆիլակոկի և Bacillus cereus ՝ սննդի մեջ արտադրած թույների հետևանքով։ Այս հարուցիչները սննդի համն ու գույնը չեն փոխում։
Սննդային թունավորման հարուցման հարցում ռիզկային են ջերմային թերի մշակում անցնող մթերքները՝ մսամթերք, կաթնամթերք, շոգ եղանակին նաև կրեմային մթերքները (բակտերիաներն ինտենսիվ են բազմանում)։
Ախտանշանները՝
• Թուլություն
• Վատ ինքնազգացողություն
• Սրտխառնոց
• Փսխում
Ախտանշաններն ի հայտ են գալիս սննդի ընդունումից մի քանի ժամ հետո, ամենաուշը 24 ժամ անց, արտահայտվում է սրտխառնոցով, ինտենսիվ փսխումներով, որպես կանոն չի արտահայտվում ջերմությամբ՝ ի տարբերություն աղիքային ինֆեկցիայի դեպում, վերջինը նաև ավելի կայուն հիվանդություն է, որ ընթանում է ջերմության բարձրացմամբ, փորլուծությամբ։
Բժշկի պետք է դիմել, եթե կա ինտենսիվ փսխում, թուլություն, ճնշման կտրուկ անկում, սուր ցավեր, գիտակցության կորուստ։ Կարևոր է բժշկի դիմել նաև, երբ միաժամանակ մի քանի անձի դեպքում կա թունավորում՝ համաճարակաբանական հսկողություն սահմանելու համար։
Փսխումային համախտանիշի դեպքում մեկ անգամից ավել սոդայաջուր խմել չի կարելի, առաջին մեկ-երկու փսխումից հետո սխալ է նորից փսխում պրովոկացնելը։ Ճիշտը հանգիստ տալն է, կում-կում ջուր խմելը՝ չջրազրկվելու համար։ Սնունդը պետք է լինի դյուրամարս. ցուցված են բրինձ, չորահաց, բանան, կաթնամթերքը պետք է բացառել սննդակարգից։
Սննդային թունավորումները բացառելու համար կարևոր է ուտեստներ պատրաստել թարմ մթերքներից, չչարաշահել պահպանման ժամկետը (կան հարուցիչներ, որ բազմանում են նաև սառը միջավայրում):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։