08/06/2022 10:00
«Հրապարակ». ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի. իր ասելիքը կուղղի իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմադիրները երթով հասան Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ։
«ԵՄ-ն ինչի չի ասում՝ անմիջապես ԵՄ դեսպանատան դիմաց, հարգելի՛ ոստիկաններ, ինչո՞ւ եք նռնակ օգտագործում։ Մենք գրություն ենք բերել այստեղ, որպեսզի փոխանցենք ԵՄ դեսպանին։ Գրությունը վերաբերվում է նրան, որ հունիսի 3-ին անմիջապես ԵՄ դեսպանատան մոտ լուսաձայնային նռնակ է կիրառվել ու արձագանք չկա», - երեկ ԵՄ գրասենյակի շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Սակայն ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին և հավանաբար կողջունի հայաստանյան ժողովրդավարությունը և ոստիկանության գործողությունները»։