08/06/2022 14:51
Ալեն Սիմոնյանի օգնականը խնդրել է չեղարկել իր գործուղումը Ստրասբուրգ
Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Ալեն Սիմոնյանի հետ Ստրասբուրգ պետք է մեկնեին նաև օգնական Դավիթ Առաքելյանն ու խորհրդական Հովհաննես Նալբանդյանը։
Դավիթ Առաքելյանը, սակայն, ԱԺ նախագահին խնդրել է չեղարկել իր գործուղումը։
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Aysor.am-ին ասաց, թե Առաքելյանի գործուղումը չեղարկվել է աշխատանքային մի շարք հանգամանքներով պայմանավորված։