08/06/2022 14:00
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ
Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Ալեն Սիմոնյանի հետ Ստրասբուրգ կմեկնեն նաև օգնականն ու խորհրդականը։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարվել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Վ. Վարդանյան՝ Բեռն-Ստրասբուրգ-Երևան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի և գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։