08/06/2022 20:00
Համաշխարհային պարենային ճգնաժամն արդեն սկսվել է․ Պեսկով
Համաշխարհային պարենային ճգնաժամն արդեն սկսվել է, դրան նպաստել է ոչ թե ուկրաինական ճգնաժամը, այլ իրադարձությունների շղթան և տարբեր երկրների ղեկավարների սխալ քայլերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Այն մասին, որ ուկրաինական հակամարտությունը չէ համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառը, խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Պարենային ճգնաժամին նախորդել է իրադարձությունների մի ամբողջ շղթա և աշխարհի տարբեր երկրների ղեկավարների սխալ գործողությունները»,- ասել է Պեսկովը։