08/06/2022 15:30
Վահան Քերոբյանը կմեկնի ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի խումբ պաշտոնատար այլ անձինք հունիսի 10-12-ը կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ)՝ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
2. Վահան Քերոբյանի, Արմեն Սիմոնյանի, Աշոտ Մուրադյանի և Հարություն Ազգալդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Վլադիկավկազ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն», - ասված է որոշման մեջ։