08/06/2022 14:27
«Ես կարող էի չսպանել ձեր երեխաներին»․ ԱԺ-ում Նիկոլը խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն․ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ է մտածում և խոսում Նիկոլն այս պահին: Դա հետևյալն է.
«...Ես կարող էի չսպանել ձեր երեխաներին, բայց որպեսզի դուք ինձ «ներեք» Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումը (որը նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համար էր անակնկալ)` ստիպված սպանել տվեցի 5000-ից ավելի հայ մարդու: Այդպես ավելի հեշտ ստացվեց հանձնելը: Նաև թուրքերն են գոհ ու շնորհակալ»:
Ցանկացած դատարանի համար` զորեղ փաստ-խոստովանություն: ԱԺ-ում Նիկոլը բացահայտ խոստովանել է, որ ինքն է երկրի ողբերգության միակ պատասխանատուն և հեղինակը: Մնում է, որ մենք մեր մեջ ուժ գտնենք ու դուրս բերենք մեր ժողովրդին այս վտանգավոր խայտառակությունից: Մենք իրավունք չունենք մեր ժողովրդին դնել թուրքի ոտքերի տակ»։