08/06/2022 15:36
Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Այսօր ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։
Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։
Հանդիպմանը ներկա է եղել Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։