09/06/2022 13:31
Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, ընդդիմության գործողություններում ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում. Արարատ Միրզոյան
Կարող եմ միանշանակ պնդել՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Որքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է և բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն», - ասաց Միրզոյանը։
Նա ասաց, թե եթե անդրադառնա այդ գործընթացի տրամաբանական կողմերին, ապա իր կարծիքով, այդտեղ ողջախոհության հետ կապված հարցեր է տեսնում։
«Այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և սուր քննադատության ենթարկել իշխանություններին, որից իրենք չեն օգտվում», - ասաց Միրզոյանը։