09/06/2022 18:50
Բորբոսով պանիրները նվազեցնում են թրոմբների առաջացման ռիսկը. ի՞նչ այլ օգտակար հատկություններով են օժտված
Ֆրանսիացի սրտաբանները պնդում են, որ բորբոսով պանրի սիրահարներն ավելի քիչ են հակված ինֆարկտների և ինսուլտների։ Բորբոսով պանիրները նպաստում են նաև օստեպորոզի կանխարգելմանը և նույնիսկ օգնում պայքարել նյարդային լարվածության ու սթրեսի դեմ։
Սակայն բորբոսով պանիրները չպետք է չարաշահել. օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 30-50 գրամը։
Բորբոսով պանիրները, որպես կանոն, բաժանվում են երկու խմբի՝ պանիրներ, որոնք բորբոսով պատված են արտաքինից՝ կամամբեր, բրի և այլն, և պանիրներ, որոնք ներսում են բորբոս պարունակում՝ ռոքֆոր, դոր բլյու, գորգոնզոլա։
Բորբոսով պանիրները մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում՝ մինչև 25 տոկոս։ Սպիտակուցով հարուստ են հատկապես կապույտ բորբոսով պանիրները։ Այս պանիրները նաև մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում, որն անհրաժեշտ է օրգանիզմի կողմից կալցիումի ճիշտ յուրացման համար։
Բորբոսով պանիրները օգնում են ամրապնդել ոսկորները, ատամները՝ նվազեցնելով կոտրվածներ հավանականությունը։
Բացի այդ՝ բորբոսները նպաստում են մարսողության լավացմանը, օրգանիզմում մելանինի առաջացմանը, բարձրացնում իմունիտետը, միաժամանկ նվազեցնում թրոմբների առաջացման ռիսկը։
Բորբոսով պանիրները, որպես կանոն, օժտված են բարձր կալորիականությամբ ՝ 100 գրամում մինչև 400 Կկալ, ինչպես նաև մեծ քանակությամբ աղ և ճարպ են պարունակում։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։