09/06/2022 18:10
Ո՞րն է ավելի օգտակար՝ մեկ բաժակ հյութը, թե միրգ ուտելը
Ո՞րն է ավելի օգտակար՝ մեկ բաժակ հյութը, թե միրգ ուտելը։ Շատերը գերադասում են հյութ խմելը, մյուսները սիրում են մրգեր ուտել։
Հյութերի «Աքիլլեսյան գարշապարը»
Փաթեթավորված հյութերն, արդեն արտադրության պահին, կորցնում են վիտամինների մեծ մաը, սակայն սա նրանց ամենաթույլ կողմը չէ։ Խանութներում վաճառվող հյութերի ամենաթույլ կողմը շաքարն է՝ ոչ միայն առօրյայում մեզ ծանոթ, այլև քիմիական ծագման։
Ի՞նչ ընդհանրություն կա գազավորված ըմպելիքների և հյութերի միջև
Մրգերը և հատապտուղները, որոնցից հյութ են պատրաստում, սովորաբար երեք ձևի շաքար են պարունակում՝ ֆրուկտոզա, գլյուկոզա և սախարոզա։ Դրա ք բոլորը հայտնվում են հյութի մեջ՝ բավական մեծ քանակությամբ՝ մոտավորապես այնքան, որքան շաքար կա գազավորված ըմպելիքների մեջ և նույնիսկ ավելի, քան հենց իրենց՝ մրգերի մեջ։ Ինչո՞ւ։
Որովհետև մեր առօրյա չափաբաժինը որոշում ենք մեկ խնձորով կամ նարինջով, մինչդեռ 200 մլ հյութ ստանալու համար մեկ խնձորը կամ նարինջը բավարար չեն։ Ստացվում է՝ բաժակում 2-3, երբեմն ավելի շատ մրգի շաքար է հայտնվում, ինչի արդյունքում դուք ավելի շատ շաքար եք ստանում։
Սրան գումարած՝ միրգը քամելիս օգտակար շատ նյութերի կորուստ է տեղի ունենում՝ վիտամիններ, միներալներ, սննդային թելիկներ, հակաօքսիդանտներ և այլն։ Քամելիս սրանք միայն մասամբ ե հայտնվում հյութի մեջ, իսկ երբ թարմ միրգ եք ուտում, բոլոր այս նյութերը մուտք են գործում օրգանիզմ։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։