09/06/2022 20:10
Կարտոֆիլը՝ վիտամիների աղբյուր. Օգտակար հատկություններն ու ազդեցությունն օրգանիզմի վրա
Կարտոֆիլը սխալմամբ ասոցացվում է մեծ քանակի կալորիականության, կամ ոչ այդքան սննդարար հատկություններով մթերքի հետ։ Սակայն կարտոֆիլն, ինքնին, վիտամինների և սննդանյութերի մեծ պաշար է, որն անփոխարինելի դեր ունի մեր սննդակարգում։
Բժշկության ոլորտում կարտոֆիլի պալարներից ստացված նյութերն օգտագործվում են դեղամիջոցներ մշակելիս, որոնք ոչնչացնում են ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղածին բջիջներն ու թեթևացնում բորբոքումները:
Ամենաօգտակար կարտոֆիլը պատրաստվում է կեղևով, իսկ տապակած կարտոֆիլը չպետք է չարաշահվի, քանի որ նման ջերմային մշակումը կտրուկ մեծացնում է ճարպի և վնասակար նյութերի պարունակությունը, որի արդյունքում մարսողությունը կարող է խանգարվել:
Կարտոֆիլի օգտակար ազդեցությունը մարդու օրգանիզմի տարբեր գործընթացների վրա բացատրվում է նրա բաղադրության մեջ մեծ քանակությամբ օգտակար տարրերի առկայությամբ։
Նախ, կարտոֆիլը վիտամին C-ի հարուստ աղբյուր է: Ավելի փոքր քանակությամբ այն պարունակում է նաև B վիտամիններ: Օսլայի բարձր պարունակության պատճառով կարտոֆիլը զգալի քանակությամբ ածխաջրեր է մատակարարում մարմնին և մարդուն տալիս էներգիա, կենսունակություն։ Կարտոֆիլի սպիտակուցները մարդու մարմնին ապահովում են 20 էական ամինաթթուներից 14-ով: Բացի այդ, ցանկացած ձևով և ջերմային մշակմամբ կարտոֆիլը շատ հարուստ է կալիումով։ Նպաստելով օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը, կալիումը դրանով իսկ օգնում է պահպանել նորմալ նյութափոխանակությունը: Կարտոֆիլում պարունակվող երկաթը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումը և ցինկը նպաստում են ոսկորների աճին և ամրացմանը։ Կարտոֆիլը հզոր հակաօքսիդանտ է, որը մասնակցում է մարդու օրգանիզմում ազատ ռադիկալների չեզոքացմանը և այդպիսով օգնում կանխել բջիջների և շարակցական հյուսվածքների քայքայումը: Այն նպաստում է կոլագենի արտադրությանը և երկաթի կլանմանը։
Կարտոֆիլում կոպիտ սննդային մանրաթելերի առկայությունը, մասնավորապես՝ բջջանյութը, դրականորեն է ազդում խոլեստերինի մակարդակի վրա և օգնում է կանխել անոթների խցանումը:
Չնայած այն հանգամանքին, որ կարտոֆիլը առաջատար դիրք է զբաղեցնում ամենաբարձր կալորիականությամբ բանջարեղենի շարքում, այնուամենայնիվ, բաղադրության մեջ մեծ քանակությամբ կալիումի պատճառով կարտոֆիլն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և, այդպիսով, նույնիսկ կարող է հանգեցնել ավելորդ կիլոգրամների կորստի։ Ավելորդ քաշի խնդիրներն առաջանում են միայն այն դեպքում, երբ կարտոֆիլն ուտում են տապակած, կամ ճարպային սոուսներով համեմված:
Շնորհիվ այն բանի, որ կարտոֆիլն ունի լավ համ և բարձր սննդային արժեք, հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, հեշտ մարսվող է, այն լայնորեն կիրառվում է մանկական և դիետիկ սննդի մեջ։ Կարտոֆիլը սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել երիկամային քրոնիկ անբավարարությամբ, սրտանոթային հիվանդություններով, զարկերակային հիպերտոնիայով, աթերոսկլերոզով և աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդներին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։