09/06/2022 19:20
Սրտային անբավարարություն. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը
Սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարումը, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ, կոչվում է սրտային անբավարարություն։ Վնասվում են սրտային հյուսվածքը, միկոարդը, վատթարանում է սրտի՝ արյունով լցվելու և դատարկվելու գործընթացը։ Սրտային անբավարարության զարգացման արագությամբ որոշվում է անբավարարության դասակարգումը՝ սուր, թե քրոնիկ։
Սրտային անբավարարություն է համարվում այն վիճակը, երբ խախտվում է սրտի՝ մխոցի սկզբունքով արյան բնականոն շրջանառության ապահովումը, ի հայտ է գալիս որպես մի շարք խնդիրների (սրտի կառուցվածքային հիվանդությունները՝ թե բնածին, թե ձեռքբերովի, սրտամկանի և թոքերի ախտահարումները, զարկերակային բարձր ճնշում, պերիկարդիտ, կարդիոմիոկարդիաներ) հետևանք։
Հետազոտություններ
Իրականացվում է կոմպլեքս ախտորոշում՝ էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն, ռիթմի մոնիթորինգ, կրծքավանդակի ռենտգեն, համակարգչային տսմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ), արյան թեստեր, ինվազիվ միջամտություններ՝ զոնդավորում։
Ախտանշանները
• Թուլություն
• Հևոց
• Շնչահեղձությամբ
• Հոգնածություն
• Վերջույթներում՝ այտուցներ
• Լյարդի մեծացում, ստորին վերջութների այտուցներ,
• որովայնի փքվածություն
Բուժումը պայմանավորվում է նախ այն հիվանդություններով, որ հանգեցրել են սրտային անբավարարության։ Դեղորայքային միջամտությունները բուժման առաջին փուլն են։ Գործիքային միջամտություններ՝ իմպալնտացվող սարքեր, որ կարող են նպաստել սրտի կծկողականության բարելավմանը՝ սինքրոնացնում են սրտի խոռոչների կծկումը. Ստիպում են, որ սիրտը կծկվի միաժամանակ։
Վիրահատություններ՝ փականային հիվանդությունների, կառուցվածքային արատների շտկման համար։ Կարևոր է գիտակցել՝ մարդիկ, որ ունեն սրտային անբավարարության անդարձելի պատճառներ, մշտապես պետք է բժշկի հսկողության ներքո լինեն։
Սրտային անբավարարությունը չբուժելը կարող է հանգեցնել մահվան։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։