09/06/2022 20:38
Նիկոլ Փաշինյանի մնալը հավասար է պատերազմի. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Օրվա իշխանությունները լեգիտիմ չեն, ժողովրդին չեն ներկայացնում։ Իսկ դա նշանակում է, որ ինչ խոստում էլ տան, ինչ փաստաթուղթ էլ ստորագրեն, առ ոչինչ է, Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը տեսանելի է միջազգային հանրությանը, և այն միայն մեկ լուծում ունի՝ առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց նա։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ իշխանության բոլոր ստերը հատ-հատ բացահայտվելու են, որովհետև չի կարող լինել արժանաատիվ կյանքի խոստում տված, սակայն սոցիալ-տնտեսական, անվտանգային աղետ բերած իշխանություն։
«Նման իշխանությունները պետք է հեռացվեն։ Մենք պետք է համբերատար լինենք։ Իշխանության ստերն այսօր էլ են շարունակվում։ Այն ուժը, որը բերել է պատերազմ, խոսում է այս շարժման մասին՝ իբրև պատերազմ բերելու մասին։ Ես հստակ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մնալը հավասար է պատերազմի։ Գնալու ենք մինչև վերջ, չենք հոգնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։