09/06/2022 13:56
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը (Տեսանյութ)
Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Մեր կողմից մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանրապես, լուծելու հումանիտար խնդիրները, որոնք առկա են այս տարածաշրջանում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։