09/06/2022 21:19
Քաղաքական ճգնաժամն առկա է և չի վերանալու այնքան ժամանակ, քանի դեռ թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները չեն հեռացվել իշխանությունից․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։
«Ելնեն օդ, իջնեն ցած, միջազգային գործընկերներին փորձեն համոզել, ցույցերց հեռու պահել, որ մեր ձայնը տեղ չհասնի, ինչ ուզում է՝ անեն․ ճգնաժամն առկա է, և այդ ճգնաժամը Հայաստանում չի վերանալու այնքան ժամանակ, քանի դեռ թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները՝ «Ալֆայից» մինչև «Օմեգա», չեն հեռացվել այս իշխանությունից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում