09/06/2022 19:08
Մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի բնակիչը խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին
Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին, տեղեկացնում է Արցախի Ոստիկանությունը։
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում հունիսի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են: