09/06/2022 19:31
Եթե նույնիսկ ընտրություններում իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ ստացել է լուրջ զիջումների գնալու «մանդատ»․ «Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է Հայաստանում անցկացված հարցումները
«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչը` հասկանալու համար արդյոք Հայաստանի գործող իշխանությունն ունի՞ արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու մանդատ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում ՀՀ իշխանությունների օրակարգը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ Այսինքն, եթե նույնիսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները վերջինիս պատվիրակել են կարևոր ազգային և անվտանգային հարցերում լուրջ զիջումների գնալու և նոր ցնցումներ նախաձեռնելու «մանդատ»։