09/06/2022 09:25
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ինչո՞ւ են գործուղել Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին երեկ գործուղել է Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն տեղեկացանք, որ ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը և մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը։ Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» և Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ։
Որոշ տեղեկություններով, Մարուքյանի՝ ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները և դրվագները։ Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Իշխանականները կարծում են, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում»։