09/06/2022 13:53
Ռուս զինվորականները առաջնահերթ են համարում իրավիճակը Փառուխ գյուղի շուրջ
Ռուս զինվորականները առաջնահերթ են համարում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի շուրջ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, և դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով», - ասել է Լավրովը։