09/06/2022 17:46
Այն երկրները, որոնք հրաժարվել են վճարել ռուբլով, գազ այլևս չեն ստանում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան այն ըներությունները, որոնք հրաժարվել են Ռուսաստանից ստացվող գազի դիմաց վճարել ռուբլով, զրկվել են մատակարարումներից․ այս պահի դրությամբ Ռուսաստանից գազ ստացողները նոր կանոններով են գործում։
«Համակարգն աշխատում է, այն կարգավորված է։ Նրանք, ովքեր գազ են ստանում, աշխատում են նոր համակարգով, որը հաստատվել է ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրով»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ նոր անջատումներ չեն սպասվում։