10/06/2022 19:20
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային և արդյոք ճի՞շտ է գնահատականի համար գումար տալ
Ժամանակակից ծնողները շատ հաճախ բախվում են խնդրի հետ՝ ինչպե՞ս մոտիվացնել երեխային, որպեսզի նա դպրոցում լավ սովորի։
Հաճախ այս հարցում օգնության է հասնում փողը. ծնողներն առաջարկում են որոշակի գումարի դիմաց սովորել անգիրը կամ հավելավճարի դիմաց մի փոքր ավելի պարապել։ Արդյոք պե՞տք է այսպես վարվել։
Ծնողները պետք է հասկանան, որ գումար տալ նշանակում է վճարել ծառայության կամ ապրանքի համար։ Սակայն փողով ստիպել անելու մի բան, ինչը երեխան այդքան էլ չի ցանկանում, անիրագործելի խնդիր է։ Գնահատականի համար գումար տալ երեխային նշանակում է նրա մոտ փող աշխատելու, ոչ թե սովորելու մոտիվացիա ստեղծել։
Վատ սովորող երեխան նախ կուրախանա գումար առաջարկից և կհամաձայնի փողի դիամց սովորելու ձևաչափին, սակայն հետո կտեսնի, որ սովորելն ամեն դեպքում բարդ է և կսկսի թաքցնել վատ գնահատականները՝ ամեն գնով շարունակելով փող ստանալ։
Սակայն և՛ երեխան, և՛ ծնողները պետք է հասկանա, որ դպրոցական դժվարությունները հնարավոր է հաղթահարել միայն սովորելով, բայց ոչ՝ փողով։
Երբ ծնողները վճարում են գնահատականի համար, երեխան սկսում է հասկանալ, որ լավ սովորելը պետք է ոչ թե իրեն, այլ իր ծնողներին։ Մինչդեռ երեխային պետք է հասկացնել, որ իրեն սովորել կօգնեն ուսուցիչները և հենց ինքը, բայց՝ ոչ փողը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։