10/06/2022 18:10
Որքա՞ն յոդացված աղ կարելի է օգտագործել՝ չվախենալով յոդի գերդոզավորումից
Յոդացված աղ օգտագործելով՝ անհնար է յոդի ավելցուկ ստանալ։ Ավելցուկի համար պետք է ամեն օր կիլոգրամներով յոդացված աղ ուտել։ Մարդու համար մահացու չափաբաժինը 3 գրամ յոդն է, սակայն ոչ թե 3-5 տոկոս խտության լուծույթը, այլ հենց մաքուր յոդը։
Յոդի գերդոզավորում կարող է հանդիպել անընդհատ և չափազանց մեծ քանակությամբ յոդ պարունակող մի քանի մթերք միանգամից օգտագործելիս, կամ թունավոր արտադրություններում աշխատելիս։
Օրգանիզում յոդի արտահայտված ավելցուկը կարող է հանգեցնել թիրեոտոքսիկոզի զարգացման, որն արտահայտվում է ինքնազգացողության վատացմամբ, գլխացավերով, թուլությամբ և դեպրեսիայով։
Վարկածն այն մասին, որ յոդի անբավարար քանակը կարելի է որոշել մաշկին յոդի վանդակների արագ կամ դանդաղ անհետանալով, ոչ ավելին է, քան միֆ։ Յոդի դեֆիցիտը կարելի է որոշել միայն մեզի անալիզի կամ վահանաձև գեղձի հորմոնների ուսումնասիրության միջոցով։
Յոդացված աղն օգտագործվում է աշխարհի մի շարք երկրներում։ Որոշ երկրներում առանց յոդի աղ կարելի է գնել բացառապես դեղատներից՝ բժշկի ուղեգրով, քանի որ ազատ վաճառքում այն պարզապես չկա։
Հայտնի է, որ յոդի դեֆիցիտը հղի է մի շարք վտանգներով՝ անպտղություն, նյարդային համակարգի ախտահարում, էնդոկրինոլոգիական խնդիրներ։ Մեծահասակների մոտ յոդի պակասի պատճառով կարող են հանգուցավոր խպիպներ և հիպոթերիոզ առաջանալ։
Յոդի դեֆիցիտի հետևանքներից կարող են լինել մտավոր և ֆիզիկական աճի խանգարումները։ Այս երևույթի ծայրահեղ դրսևորումը կրետինիզմն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։