10/06/2022 12:59
Իգոր Խաչատուրովի գործով նիստին դատավորը չի ներկայացել, ամեն ինչ անում են, մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար. Վարդևանյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել իր նշանակած դատական նիստին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատավոր Տիգրան Սիմոնյանը ժամը 10-ին պետք է գար, և նիստը մեկնարկեր։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկա է եղել նիստին, բայց որևէ դատավոր, այդ թվում Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել։ Դատավորը, լինելով դատարանում, չի ներկայանում իր նշանակած դատական նիստին։ Դատավորն ուզի-չուզի, պետք է նիստ նշանակի, որովհետև այսօր լրանում է եռօրյա ժամկետը, և դատավորը պարտավոր է դատական նիստը բացել», - ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, թե ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ապօրինի կալանքի տակ պահեն։
Հիշեցնենք՝ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է մայիսի 20-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։